«Զբոսաշրջային Օսկար» մրցանակը այս տարի ևս շնորհվել է Պորտուգալիային
Երկրորդ տարին անընդմեջ Պորտուգալիան ճանաչվում է Եվորպայում «Զբոսաշրջության հիմնական ուղղությունը»՝ հաղթելով «զբոսաշրջային Օսկար» հիմնական անվանակարգում, ինչպես նաև արժանացել է World Travel Awards Europe 2018-ի մրցանակի: Այս մասին գրում է travelspy.com-ը:
Ընդհանուր առմամբ, Պորտուգալիան ստացել է 36 մրցանակ՝ անվանակարգերի ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը:
Հիմնական մրցանակից բացի, Պորտուգալիան ստացել է «Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային բյուրո» տիտղոսը, Մադեյրան ճանաչվել է «Լավագույն կղզի ուղղություն», Լիսաբոնը`«Լավագույն քաղաք»:
Մի շարք առանցքային մրցանակների է արժանացել Հունաստանը: Այս տարի «Լավագույն լողափեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել հունական Պենեպոնիսը, իսկ «Կարճատև հանգստի լավագույն քաղաք»՝ Աթենքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում