Վրաստանի նախագահի թեկնածուն ուզում է ջայլամ տանել դատարան
Վրաստանում նախագահի թեկնածու, «Գիրչի» կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջապարիձեն նախատեսում է հուլիսի 13-ին կայանալիք դատական նիստին կենդանի ջայլամ տանել։ Նովոստի Գրուզիան գրում է, որ «Գիրչի» կուսակցությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային կենադանաբանական այգու տնօրինությանը խնդրանքով՝ հուլիսի 13-ին մի քանի ժամով իրենց տալ ջայլամ։ Բանը նրանում է, որ Ջապարիձեի կարծիքով, ջայլամը բնութագրում է դատարանի դիրորոշումը։
««Գիրչի» կուսակցությունը կարծում է, որ Վրաստանում դատարան գոյություն չունի, դատական ընդհանուր համակարգը նման է ջայլամի, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ։ Խնդրում ենք հուլիսի 13-ին մեզ տրամարդել ջայլամ, տեղափոխումը մենք կկազմակերպենք»,- նշված է կենդանաբանական այգու տնօրինությանն ուղղված կուսակցության նամակում։
Ջապարիձեն այսօր գնացել է կենդանաբանական այգի և նկարվել մի թռչունի ֆոնինը, որը, ինչպես նրան թվացել է, ջայլամ է։ Բայց կենդանաբանական այգու տնօրենը լրագրողներին ասել է, որ իրենք չունեն ջայլամ, իսկ այն կենդանին, որը մտադիր էր վերցնել Ջապարիձեն, էմու է, որը տարածված է Ավստրիալիայում, բավականին ագրեսիվ է։
«Ցանկացած պարագայում, մի քանի ժամով որևէ կենդանի կամ թռչուն տալը բառացվում է։ Տեղափոխությունները կենդանիների համար մեծ սթրես են, իսկ կենդանաբանական այգու գործառույթն է՝ պաշտպանել կենդանիներին»,- հայտարարել է կենդանաբանական այգու տնօրենը։ Նա խորհուրդ է տվել «Գիրչի» կուսակցության առաջնորդին այլ ելք գտնել։
Ջապարիձեն ձերբակալվել է այս տարվա մայիսի 12-ին Ռուսթավելիում բողոքի ակցիայի ժամանակ և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի պահանջին չենթարկվելու հոդվածով։ Նա կտրականապես չի ընդունում այդ մեղադրանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են