Տիգրան Աբրահամյան. Հակառակորդի բոլոր սադրանքները կանխվեցին
Առաջնագծում տիրող իրավիճակի, կուտակումների ինստենսիվության, հայկական կողմի քայլերի մասին Panorama.am-ը հարցեր է ուղղել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին:
Հարց-Առաջնագծում թշնամու կուտակումները շարունակվո՞ւմ են նախկին ակտիվությամբ:
Պատասխան- Հակառակորդի ակտիվ տեղաշարժերն ու կուտակումները նախորդ մի քանի շաբաթների համեմատ նվազել են, որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է Ադրբեջանում հուլիսի 2-6-ը անցկացվող մասշտաբային զորավարժությունների հետ: Միաժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ զորավարժություններն անցկացվում են շփման գծից այնպիսի հեռավորության վրա, որ դրանք կարող են ժամերի ընթացքում կտրուկ լարվածություն մտցնել:
Հարց- Այս օրերին ի՞նչ իրավիճակ է առաջնագծում. դիվերսիոն ներթափանցումներ, դիպուկահարների գործողություններ կա՞ն, թե՞ ոչ:
Պատասխան-Դիպուկահարների որոշակի ակտիվություն նկատելի է, ինչ վերաբերում է դիվերսիոն խմբերի ակտիվությանը, ապա այս պահին մի փոքր է դժվար է գնահատական տալ. ամեն դեպքում ճեղքման էական փորձեր այս պահին չեն արձանագրվել:
Հարց- Հայկական կողմն ի պատասխան կուտակումների ի՞նչ քայլեր է իրականացնում:
Պատասխան-Մամուլում թերևս ամենաշատը քննարկվող հարցերից է՝ ի՞նչ է անում զինուժը նման իրավիճակներում: Խորը գիտակցելով հասարակության հետաքրքրությունն ու անհանգստությունը նման իրավիճակներում՝ այնուամենայնիվ ճիշտ չի լինի ամբողջապես բացել փակագծերը և մանրամասներ ներկայացնել:
Միայն կարող եմ նշել, որ իրավիճակին համահունչ քայլեր պաշտպանության բանակը ձեռնարկում է և դրա շնորհիվ է, որ Ադրբեջանի վերջին ակտիվության ֆոնին հակառակորդի բոլոր սադրանքները՝ դիվերսիոն ներթափանցման, դիպուկահարների կողմից մարդկային ուժի և տեխնիկական միջոցներին՝ այդ թվում՝ քաղաքացիականին վնաս տալու փորձեր, առաջնագծի մերձակա տարածքների հրդեհումը կանխվեցին՝ թույլ չտալով իրավիճակի հետագա սրում:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան