«Ելք»-ն առաջարկում է փոխել քաղաքացիներին ընտրությունների մասին ծանուցելու կարգը
Ընտրական օրենսգրքի շուրջ բարեփոխումների շրջանակում «Ելք» խմբակցությունն առաջարկում է քաղաքացիներին փոստային առաքմամբ ուղարկվող ծանուցումները փոխարինել բյուջետային առավել համեստ միջոցներ պահանջող մեթոդներով:
«Մինչև հիմա այդ ծանուցումների վրա ամեն ընտրության ժամանակ ծախսվել է կես միլիոն դրամ, ինձ համար անակնկալ էր այդ թիվը: Կարելի է բջջային հեռախոսներին ծանուցում ուղարկել, շատ ավելի էժան է։ Կարելի է մտածել ծանուցման այլ առաջարկներ, ուղղակի ողջամիտ չէ այդքան գումար ծախսել։ Փոստային ծանուցումները չափազանց ծախսատար են»,- նշեց «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը:
Քննարկմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ փոստային ծանուցումների արդյունավետության դիտարկումը ողջամիտ է։
«Համաձայն եմ՝ գումարի հարցը ծագում է, բայց կարևորը՝ ծանուցումը հասնի հասցեատիրոջը, և դա պետության ջանքն է: Գյուղական համայնքներում ո՞նց ենք ապահովելու՝ տատիկ-պապիկներին հասցնելու ծանուցումը։ Պաշտոնական էլեկտրոնային փոստի՞ն ենք ուղարկելու, կհասնի՞, ես կասկածում եմ, կամ բջջայինը, ավանադական տարբերակը դրա համար է մնացել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Մեկ այլ հանրապետական գործիչ՝ Վիգեն Սարգսյանն էլ նշեց. «Մենք այն չափի երկիր չենք, որ հեռավոր մի գյուղում կարող է ՝տեղյակ չլինեն, որ համազգային ընտրություններ են, կարծում եմ՝ բոլորը տեղյակ են, հատկապես հեռավոր գյուղերում, դա սոցիալական միջոցառում է:
Ծանուցումն ի՞նչ խնդիր է լուծում։ Մարդ կարող է չիմանալ իր տեղամասը, հատկապես քաղաքում: Առաջարկում եմ օրենսդրութամբ նախատեսել, որ ծառայությունը գնվի հեռախոսային օպերատորներից, որ կարճ հաղորդագրություն ուղարկելով՝ քո անձնագրային համարով, քեզ պատասխան գա, թե քո տեղամասը որն է, որ հասցեում, որը տեխնիկապես հնարավոր է և հեշտ: Այսինքն՝ ես գիտեմ, որ ընտրություն է, տեղամասս չգիտեմ, ես մի կարճ հաղորդագրությունով ուղարկում եմ անձնագրի համարը, և պատասխան է գալիս՝ որն է իմ տեղամասը: Մնացած բոլորը անգիր գիտեն՝ տեղամասը որտեղ է, ընտրությունները երբ են։ Խնդրում եմ ֆիքսել, որ ես հենց նոր պետբյուջե կես միլիոն վերադարձրեցի»։
Լենա Նազարյանը համաձայնեց հնչած առաջարկին. «Հետարքրքիր լուծում է, շնորհակալ ենք, և կարող ենք այս մեխանիզմը ներառել»:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի տրամաբանություն չկա իրար խառնել ծանր և թեթև քաշայիններին և ասել՝ բանավիճեք. Դավիթ Հարությունյան
- Այդ ճանապարհը ճիշտ չէ, պետք է գնալ մեկ նախագծով. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան