Մսամթերքի շուկայում այս տարվա հունիսին արձանագրվել է 8.9% գնաճ
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.9% գնաճ, իսկ 2018թ. մայիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:
ՀՀ ազգային վիճակագրության համաձայն, հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.6-0.2%-ով, (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), իսկ 2-ում գրանցվել է 0.5- 0.8% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ արձանագրվել է 15.0%, իսկ 2018թ. մայիսի համեմատ`0.8% գնաճ:
2018թ. հունիսին մայիսի համեմատ ձկան և ծովամթերքի գները նույնպես աճել են 0.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին