1998 թվականի ֆինանսական ճգնաժամը կարող է կրկնվել. Bank of America
Bank of America-ի վերլուծաբանները հայտարարել են 1997-1998թթ-ի համաշխարհային ճգնաժամի կրկնության սպառնալիքի մասին: Այս մասին գրում է BBC-ին՝ հղում անելով Bloomberg-ին:
Փորձագետները զգուշացրել են, որ համաշխարհային շուկաների վիճակն այսօր հիշեցնում է 1997-1998 թթ-ը, երբ սկսվեց գլոբալ ֆինանսական ճգնաժամը:
«Ամերիկայում կայուն աճը, պարտատոմսերի եկամտաբերության կորի հարթեցումը, զարգացող երկրների կրճատվող շուկաները, այդ ամենը հիշեցնում են 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները», - մեջբերելով Bank of America-ի առաջատար ներդրումային վերլուծաբան Մայքլ Հարթնեթի խոսքերով՝ գրել է Bloomberg-ը:
Ճգնաժամը սկսվել է 1997 թվականին, երբ ասիական ֆոնդային բորսաներում ամենամեծ անկումը գրանցվեց: Ճգնաժամի պատճառը Հարավ-արևելյան Ասիայի երկրներից օտարերկրյա ներդրողների հեռանալն էր` ազգային արժույթների արժեզրկման և վճարային հաշվեկշռի դեֆիցիտի պատճառով, 1998 թ-ին էլ Ռուսաստանում դեֆոլտ հայտարարվեց:
Փորձագետների կարծիքով՝ այսօր դոլարը ճնշում է զարգացող շուկաներին, և տվյալ ախտանշանները նրանք համեմատում են 1990-ականների իրավիճակի հետ: