Համահայկական երգչախմբի համերգին առաջին անգամ հնչելու է Մանսուրյանի «Վերածննդից-հաղթանակ»-ը
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայանալու է Համահայկական երգչախմբի անդրանիկ համերգը «Վերածննդից հաղթանակ» խորագրով։ Այն նվիրված ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրվան։
Համերգին մասնակցելու են Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան), «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան), Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):
Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը։
Համերգին կայանալու է Տիգրան Մանսուրյանի «Վերածննդից - հաղթանակ» ստեղծագործության պրեմիերան, հնչելու են նաև Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի, Շառլ Գունոի, Ջոակինո Ռոսսինի ստեղծագործություններից։
Նախօրեին կայացել է համերգի փորձը, որից լուսանկրաներ է հրապարակվել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում