Սիրիայում դեէսկալացիայի հարավային գոտին մեկ օրում հինգ հազար մարդ է լքել
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնում հաղորդել են, որ մեկ օրվա ընթացքում ավելի քան հինգ հազար մարդ հումանիտար միջանցքի միջոցով դուրս է եկել հարավ-արևմտյան գոտուց։
«Ռաշա թըդեյ»-ը գրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կառավարության վերահսկողության տակ գտնվող այս շրջանը լքել է ավելի քան 35 հազար մարդ։
Կենտրոնի տվյալներով՝ փախստականների մեծ մասը գնում են իրենց բերակամների ու ծանոթների մոտ։ Իսկ նրանք, ովքեր մնալու տեղ չունեն, Էս-Սուվեյդա շրջանում, որտեղ որ գտնվում է հաշտեցման կենտրոնը, երկու ճամբար են բացել։
Այնտեղ մարդիկ կարող են բժշկական օգնություն և տաք ուտելիք ստանալ։
Դեէսկալացիայի հարավային գոտուց դուրս եկած բնակիչների խոսքով՝ ծանր հումանիտար մակարդակ է դիտվում, քանի որ տարբեր զինվորական խմբավորումների միջև մշտական պայքար է ընթանում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ընդդիմության առաջնորդի 9 հարցը նախագահ Էրդողանին
- Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք
- Սիրիական Ֆալիտա բնակավայր են վերադարձել հարյուրավոր փախստականներ
- Վերակառուցման աշխատանքներ են սկսվել Սիրիայի Հարասթա քաղաքում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին