Փաշինյանին մտահոգում է, որ «Դուխով»-ն օգտագործում են բուքմեյքերները
Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրեց «Դուխով» գրությամբ սև գլխարկն ու մի դիտարկում արեց:
«Էս վերջին շրջանում, ցավոք սրտի, ես նկատում եմ, որ կոնկրետ այս լոգոն կոմերցիոն նպատակներով է օգտագործվում, ինչին սկզբունքորեն ես դեմ չեմ: Բայց օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից, և այլն, և այլն: Անկեղծ ասած, դա ինձ շատ մտահոգում է: Ես կոչ կանեի, որ այդպիսի նպատակներով չօգտագործվի, որովհետև առանց էդ էլ բուքմեյքերական գրասենյակների, տարբեր խաղային ավտոմատների հետ կապված բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում»,-ասաց նա:
Իսկ եթե բուքմեյքերական գրասենյակները շարունակեն օգտագործել, ապա, ըստ Փաշինյանի, իրենք պետք է մտածեն, թե ինչպես են վարվելու «Դուխով» լոգոյի հետ:
«Բայց ես կոչ կանեմ, որ այդ նպատակներով չօգտագործեն»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան