ՖԻՖԱ-ն դատապարտել է Մարադոնայի վարքագիծը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, դատապարտել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Մարադոնայի վարքագծին ու խոսքերը, ով քննադատել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Կոլումբիա - Անգլիա հանդիպման ամերիկացի մրցավար Մարկ Գեյգերին։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Մասնավորապես, Մարադոնան ասել է, որ ՖԻՖԱ-ի դատական կոմիտեի ղեկավարը պետք է կոլումբիացիներից ներողություն խնդրի այդ խաղում Մարկ Գեյգերին գլխավոր մրցավար նշանակելու համար՝ նշելով, որ «տեսա մեծագույն կողոպոտ»։
«ՖԻՖԱ-ն շատ է ցավում կարդալ նման հայտարարություններ մարդուց, ով գրել է մեր խաղերի պատմությունը»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։
ՖԻՖԱ-ն նշում է, որ Մարադոնայի «ակնարկները» «լիովին անտեղի» են և «կտրուկ դատապարտում» են նրա վարքագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Մարադոնա. Պատրաստ եմ անվճար գլխավորել Արգենտինայի հավաքականը
- ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ
- Մարադոնան փող կաշխատի աշխարհի առաջնության ժամանակ
- Մարադոնան իր ինքնազգացողության մասին է խոսել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան