Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից:
Հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում