Միջազգային զբոսաշրջությունն այս տարի աճել է 6%-ով
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է «Աշխարհի զբոսաշրջության բարոմետր» (World Tourism Barometer) հերթական ուսումնասիրությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջային այցելությունների ցուցանիշն աճել է բոլոր երկրներում: Ամենամեծ աճը արձանագրվել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ առաջատար են Հարավարևելյան Ասիան (10% աճ) և Հարավային Ասիան (9% աճ):
Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում 2018 թվականի առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընդունել են համապատասխանաբար 6% և 4%-ով ավելի զբոսաշրջիկներ:
Եվրոպայում միջազգային զբոսաշրջությունն աճել է 8% -ով: Այստեղ առաջատարներն են Հարավային, Միջերկրական և Արևմտյան շրջանները:
Հարավային և Հյուսիսային Ամերիկայում այս տարվա չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունն աճել է 3%-ով: Միջազգային զբոսաշրջային այցելությունների ամենամեծ աճը գրանցվել է Հարավային Ամերիկայում (8%):
Միակ տարածաշրջանը, որտեղ արձանագրվել է ներգնա զբոսաշրջային հոսքի նվազումը, Կարիբներն էին: Հավանաբար, պատճառը 2017 թվականի օգոստոսին և սեպտեմբերին տեղի ունեցած փոթորիկներն էին: