Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որը պարբերաբար փոփոխության ենթակա պիտի լինի. ՍԴ դատավոր
«Այսօվա գործող Սահմանադրության պատմությունը կարծես թե ստվերվել է մեր ընտրական համակարգի հանդեպ անվստահության մթնոլորտի հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական Դատարանի դատավոր, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ-ից ընտրված առաջին դատավոր (2003-2014) Ալվինա Գյուլումյանը։
Նրա խոսքով՝ ինչպես ընտրությունների պարագայում է հաճախ ասվում, որ դրանք խախտումներով են ընթացել, նույնը ցավոք ասվում է Սահմանադրության պարագայում, բայց որպես իրավաբան ինքը չի համաձայնվում այս տեսակետի հետ, քանի որ որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, որը Սահմանադրությունը համարում է խախտումներով ընդունված։
«Համենայն դեպս, այսօրվա մեր Սահմանադրությունը մարդու իրավունքների առումով բավականին երաշխավորող նորմեր է սահմանում, իսկ դրանց իրացումը իրավակիրարկ պրակտիկայի խնդիր է, նաև պետական մարմինների գործունեության»,- ասաց ՍԴ դատավորը։
Ալվինա Գյուլումյանը նշեց, որ եթե լեզվաբանական ստուգատեսի ենթարկենք սահմանադրություն բառը, կտեսնենք՝ նշանակում է սահման դնել. «Առաջին հերթին Սահմանադրությունը սահման է դնում իշխանության առաջ: Իշխանությունների համար դրվում է սահման՝ իրավասու են կատարել այն, ինչ ամրագրված է սահմանադրությամբ, օրենքներով. իշխանության յուրացումը պետք է դատապարտվի: Սա սահման է նաև, որը թույլատրելի կհամարի մարդու իրավունքը սահմանափակելու համար: Այդ սահմանափակումները երբեք չեն կարող թույլատրելի լինել»։
Վերջում ՍԴ դատավորը հավելեց, որ Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որը պարբերաբար փոփոխության ենթակա պիտի լինի, իսկ մեզ մոտ բավականին հաճախ է սահմանադրական փոփոխություն կատարվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա