Այդ ճանապարհը ճիշտ չէ, պետք է գնալ մեկ նախագծով. Արմեն Ռուստամյան
«Եթե կառավարությունն ուզում է առանձին գնալ իր ճանապարհով, ուրեմն ունենալու ենք երկու տարբեր նախագծեր։ Եթե այդ ճանապարհն ենք որդեգրում, իմամանք՝ ինչ ենք անում։ Իմ կարծիքով, այդ ճանապարհը ճիշտ չէ, պետք է գնալ մեկ նախագծով»,- ԱԺ-ում ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ այսօր ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստայանը՝ հավելելով, որ ԸՕ-ի շուրջ պետք է լինի մեկ ընդհանուր նախագիծ, որն էլ կուղարկվի Վենետիկի հանձնաժողով և շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում։
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն իր հերթին նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը քաղաքական փաստաթուղթ է, որն ընդունվել է քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ, բանակցությունների արդյունքում։
«Եթե կառավարությունը կարծում է, որ ունի բավականաչափ ռեսուրս, հնարավորություն՝ իր նախագիծը բերելու ԱԺ, կարծում եմ՝ այլ մոտեցում է։ Սա կարող է արդյունք տալ, բայց ոչ՝ քաղաքական կոնսենսուսի արդյունք։ Հետևաբար կարծում եմ, որ չափազանց կարևոր է այս երկու ձևաչափերի միջև աշխատանքի բաշխումը։ Խորհրդարանական 4 ֆրակցիաներ չեն կարող հենց այնպես, հաճույքի համար հանդիպել, այդ թվում՝ ոչ աշխատնքային օրերին»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։
ՀՀԿ մյուս ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ հիշեցրեց, որ պայմանավորվել են՝ արտախորհրդարանական ուժերն ԸՕ-ի բարեփոխումների շուրջ իրենց առաջարկները կներկայացնեն աշխատանքային խմբի քարտուղարությանը, ոչ թե անձամբ ներկա կգտնվեն քննարկումներին։
«Մենք պայմանավորվել էինք, որ կլինի մամուլը, բայց երբ խոսքը վերաբերում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլին», ապա, հավատացեք, վաղը կարող են 10 այլ ՀԿ-ներ, արտախորհրդարանական ուժեր ևս ցանկանան մասնակցել այս նիստին։ Մեր աշխատանքը անարդյունավետ կդառնա։ Այսօր եկել են, քաղաքավարությունը թույլ չի տալիս ասելու՝ ոչ, բայց առաջարկում եմ այսուհետ սահմանափակվել միայն լրատվամիջոցներով»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն պատրաստ է առավելագույնը մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների. Դավիթ Հարությունյան
- Պետք է անցում կատարել բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգի. Արմեն Ռուստամյան
- Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները չպետք է որևէ սահմանափակում ունենան. Սերգեյ Բագրատյան
- Ընտրողների գրանցումը պետք է իրականացնել միմիայն նույնականացման քարտերի միջոցով. Դավիթ Հարոթւթյունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան