Մեծ Բրիտանիայում տուգանել են քննական հանձնաժողովին՝ Շեքսպիր չիմանալու համար
Մեծ Բրիտանիայում 175 հազար ֆունտ սթեռլինգով՝ ավելի քան 230 հազար դոլարով տուգանել են քննական հանձնաժողովի անդամներին՝ դասական գրականություն չիմանալու համար:
Նյուզռու.քոմ-ի հաղորդմամբ, ավագ դասարանցիների քննական հանձնաժողովի անդամները շփոթել են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետի» երկու թշնամի գերդաստանների ներկայացուցիչներին:
2017-ի մայիսին բրիտանացի 14 հազար ավագ դասարանցիներու, ովքեր գրականությունից քննությունն են հանձնել, ի թիվս այլ հարցերի հարցրել են. «Ինչպե՞ս է Շեքսպիրի մեկնաբանմամբ, Տիբալտի ատելությունը Կապուլետտի ընտանիքի հանդեպ ազդում պիեսի ավարտի վրա»։ Սակայն Տիբալտը, լինելով Ջուլիետի զարմիկը, այսինքն Կապուլետտի ընտանիքի անդամ, չէր կարող ատելություն տածել իր ընտանիքի հանդեպ:
Հարցն իրականում պետք է լիներ դեպի Մոնտեկկիները նրա ատելության մասին, քանի որ Ռոմեոն պատկանում էր հենց այդ ընտանիքին, որոնք Կապուլետտիների թշնամիներն էին: Հանձնաժողովում ստուգումներ է սկսել կառավարական հատուկ կազմակերպությունը: Պարզվել է, որ սխալը թույլ է տրվել դեռ հարցերի նախապատրաստման փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները