Հասարակություն 19:56 05/07/2018 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արտերկրում ապրող սիսիանցիներին ու գորիսեցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարն օրվա առաջին կեսին հանդիպումներ է ունեցել Սիսիանի և Գորիսի բնակիչների, ինչպես նաև Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը լսել է սյունեցիների խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերին, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ իրեն մեղավոր է զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներառվել իր երթուղում, բայց դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրինն է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ լինի մշտական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ներկաներին շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով և հավելել, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է։ «Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ։ Հայաստանում տեղական իշխանների և իշխանիկների ժամանակն անցել է, ՀՀ քաղաքացին ազատ է ու հպարտ։ Նա պատասխանատու է իր երկրի համար։ Սա է մեր հիմնական ուղերձը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանի փոփոխությունն այն է, որ բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին, իսկ ժողովուրդը տերն է։ «Գորիսի տերը Գորիսի բնակիչն է, մյուս պաշտոնյաները ծառայում են Գորիսի ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության տերը ՀՀ քաղաքացին է, բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին։ Սա է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել։ Սա ձեր հաղթանակն է, այն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, ծառայում է թալանին ու կոռուպցիային», - նշել է երկրի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում արդար դատական համակարգ ունենալու համար գործադիր իշխանությունը պետք է զերծ մնա դատարանների վրա ճնշում գործադրելուց։ «Ես հասկանում եմ, որ դատարանների վճռի նկատմամբ վստահություն չկա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այդ վստահությունը մեծանա։ Այն դատավորները, որոնք կաշառքով, ինչ-որ ապօրինի միջոցներով վճիռ կիրականցնեն, մենք նրանց կհայտնաբերենք ու կհեռացնենք համակարգից, բայց գործադիր իշխանությունը դատարանի նկատմամբ ճնշումներ չպետք է գործադրի ու հարկադրի»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու, իրավախախտում և հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վարչապետը հույս է հայտնել, որ այդ հարցում ժողովուրդը կսատարի իրեն ու կառավարությանը։ «Ես ակնկալում եմ, որ ժողովուրդն ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին, որ Հայաստանում «բեսպրեդելի» վերջը տանք ու արմատախիլ անենք: Քրեական դատավարության մեջ կա այսպիսի սկզբունք, որ մարդն ինքը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն անձի մեղավորությունը։ Ես չեմ ասում այսինչ անձը հանցագործ է, ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ։ Ես ասում եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից՝ վերջացրած մյուսներից».- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրել է, որ ինքը որևէ մեկից կախվածություն չունի, բացի ժողովրդից։ «Որքան դուք կանգնած լինեք կառավարության ու իմ կողքին, Հայաստանում կառուցման, զարգացման, օրինականության հաստատման գործընթացները շարունակվելու են։ Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում ու կարգավիճակում։ Իմ խնդիրը ձեզ ծառայելն է, ձեր խնդիրը, որ իմ ծառայությունը լինի մաքսիմալ արդյունավետ»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ դրանք ընդունելու է ի գիտություն, դրանք ուսումնասիրվելու են ու, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, դրանք շուտափույթ լուծում կստանան։

Խոսելով համայնքների խոշորացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ համայնքների խոշորացման գործընթացն իրոք վիճահարույց է, բայց ինքը ճիշտ չի համարում «նախկին որոշումները հետ ողորմեա անելը»։

«Ըստ էության մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Մենք պետք է մի պահ դադար առնենք ու տեսնենք ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվու՞մ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինն ամիսը բավարար ժամանակ չէ հարցի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու համար, անհրաժեշտ է սպասել մեկ-երկու տարի։ Նրա խոսքով՝ հնարավոր է լինեն նաև համայնքներ, որոնք կցանկանան խոշորանալ և այդ դեպքում պետությունն ընդառաջ կգնա այդ ցանկությանը։

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արտերկրում ապրող սիսիանցիներին ու գորիսեցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքներում՝ շեշտելով, որ խոսքն օգնության մասին չէ։ Նա վստահեցրել է, որ ինքն անձամբ երաշխավորում է այդ ներդրումների պաշտպանությունը։ «Մենք հիմա աշխատում ենք մաքսիմալ նվազեցնելու հիպոթեքային վարկերի տոկոսները, որպեսզի մարզերում սկսեն սոցիալական նշանակության բնակարանաշինություն»,- տեղեկացրել է վարչապետը։

Համայնքների ղեկավարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը համայնքների հետ տրամադրված է կառուցողական աշխատանքի: «Գիտեմ, որ այս փոփոխությունների ընթացքում համայնքների ղեկավարների շրջանում ապագայի հետ կապված կան անորոշություններ: Ասեմ, որ մենք տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, պատրաստ ենք մեկտեղել մեր ուժերը և իրական փոփոխություններ բերել: Այդ պրոցեսն արդեն զգացվում է, այսօր խնդիր ենք դրել այդ փոփոխությունները տարածել հանրապետությունով մեկ»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կան փաստեր, ըստ որոնց, որոշ համայնքներում գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում, ինչն, ըստ վարչապետի, շատ վատ երևույթ է: Նա կոչ է արել, որ դրանք շատ արագ վերացվեն, բանը չհասնի իրավապահ մարմինների միջամտությանը:

«Ես չեմ կարծում, որ արդյունավետության խնդիրը պետք է լուծենք միայն իրավապահ մարմինների միջոցով: Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա խնդիրը պետք է լինի պետական միջոցներն արդյունավետ ծախսելը: Ես, վարչապետ ընտրվելուց հետո, հանդիպեցի գործարարներին ու պաշտոնապես հայտարարեցի, որ ազատված են կոռուպցիոն պարտավորություններից: Այսօր էլ ասում եմ, և խոսքս ուղղում ձեզ՝ ազատված եք կոռուպցիոն պարտավորություններից: Պետք չէ թողնել ամեն ինչ հասնի իրավապահներին, ֆիքսենք մի բան, ինքներդ գնացեք ձեր գործունեությանը նայեք այլ աչքերով: Մենք այլ տարբերակ չունենք, մարդիկ շատ արագ պետք է զգան փոփոխությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է՝ ով ազնվորեն կծառայի այս նպատակին, կառավարությունը պատրաստ է նրա հետ աշխատել, աջակցել, համախմբել ներուժն ընդհանուր խնդրի շուրջ:

Խոսելով սուբվենցիաների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ նպատակին 2018 թվականին նախատեսված միջոցներ չեն եղել և հավելել, որ որոշում է կայացվել չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին, այսինքն՝ համայնքների կողմից ներկայացրած այն ծրագրերին, որոնք 40 տոկոսով ֆինանսավորվում են համայնքների, 60 տոկոսով կառավարության կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}