Ռոնալդուն պատրաստվել է Իտալիա տեղափոխվելուն
Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն սկսել է Թուրինում տուն փնտրել, ուր նա կտեղափոխվի այն դեպքում, եթե պայմանագիր կնքի թուրինյան «Յուվենտուսի» հետ։ Լենտա.ռու-ն, հղում անելով Marca-ին, գրում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ուրախ էր Իսպանիայի մայրաքաղաքում բնակվելու համար, որտեղ հարմարավետ էր նաև նրա ընտանիքի համար։ Բայց «Ռեալի» ղեկավարության հետ ունեցած բարդ հարաբերությունները ստիպել են նրան մտածել ապագայի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրինյան «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին։ «Ռեալը» պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել 120-150 միլիոն եվրոյով, այն դեպքում, երբ Ռոնալդուի աշխատավարձը կազմում է տարեկան 30 միլիոն։
Corriere dello Sport –ը հայտնում է, որ Ռոնալդուն մտադիր էր մնալ իսպանական ակումբում այն պայմանով, եթե տարեկան ստանա 80 միլիոն եվրո։ Նոր պայմանագրի շուրջ ծավալված բարդ բանակցությունների պատճառով նրա և ակումբի ղեկավարության միջև վեճ է ծագել։
Պորտուգալացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուսը» պատրաստ է Ռոնալդուին առաջարկել տարեկան 30 միլիոն եվրո
- Ռոնալդուն հնարավոր է դառնա «Յուվենտուսի» խաղացող
- Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
- Ռոնալդուն 51-րդ հեթ-տրիկի հեղինակ է դարձել
- ՊՍԺ-ը Ռոնալդունի 45 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է առաջարկել