Սամվել Ֆարմանյան. Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ
«ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային»,-ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել ԱԺ Հանրապեական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նրա խոսքվ, առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնի օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ամեն բակում ու փողոցում ծլկած բուքմեյքերական գրասենյակներին, այլև դրանց ինտերնետ տարբերակներին՝ տեղական և միջազգային: Նույն նախաձեռնությամբ ՀՀ-ի տարածքում կարգելափակվեն նաև օնլայն խաղատների գործունեությունը, կրկին՝ տեղական և միջազգային: Այս նախաձեռնության շուրջ սկսել եմ աշխատել դեռևս 2015 թ.-ից:
Այս ամբողջ ընթացքում տարբեր կառավարություններ մշտապես արգելափակել են այդ նախաձեռնությունը՝ բերելով տնտեսական, հարկային, սոցիալական, տեխնիկական և այլ հիմնավորումներ: Արդյունքում, կարողացել եմ իմ գործընկերների հետ միասին, ընդ որում խորհրդարանական բոլոր խմբակցությունները ներառող, անցկացնել փոփոխությունների միայն այն հատվածը, որով էական ֆինանսական պատիժներ են սահմանվում այն բուքմեյքերական գրասենյակների նկատմամբ, որոնք խաղադրույքներ են ընդունում անչափահասներից: Ընդ որում, տարիքային սահմանաշեմն էլ նախկին 18-ի փոխարեն դարձրեցինք 21:
Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ, անգամ եթե դրա արդյունքում մի քանի ընտանիքներ դառնում են միլիոնատերեր:
Անչափ ուրախալի է, որ նույն կարծիքն է դեռևս 2014 թ. աշխարհի առաջնության ժամանակ հայտնել նախկին պատգամավոր, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը (կից՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրությունը) : Սա նշանակում է, որ որևէ արգելք չեմ տեսնում, օրենսդրական նախձեռնության անցկացման և ընդունման համար: Ավելորդ է անգամ բերել փաստեր, թե ինչու է պետք բիզնեսի այդ տեսակն արգելվի մեր երկրում»,-գրել է Ֆարմանյանն ու կցել 2014-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հրապարակումը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին մտահոգում է, որ «Դուխով»-ն օգտագործում են բուքմեյքերները
- Անչափահասներից խաղադրույքներ ընդունած բուքմեյքերները կարող են տուգանվել մինչև 10 մլն դրամով
- Հանրայինը ղումար է քարոզում. Ն.Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին