Մարզերից պատգամավորների առկայությունը ԱԺ-ում չի նպաստել մարզերի զարգացմանը. Սպարտակ Սեյրանյան
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի համոզմամբ,
ՀՀ մարզերից ընտրված պատգամավորների առկայությունը խորհրդարանում չի նպաստել ո՛չ նրանց մարզերում քաղաքական ուժերի կայացվածությանը, ո՛չ մարզերի զարգացմանը, ո՛չ էլ մարզում քաղաքական մշակույթի ամրապնդմանը։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում այսօր կայացած ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ։
«Դրեք Հայաստանի պատմությունը նայեք վերջին 20-25 տարվա՝ խորհրդարանում մասնակցություն ունեցող մարզերից ընտրված պատգամավորների թիվը և մարզերում քաղաքական մշակույթի զարգացումը։ Երանի թե, սրանք իրար հետ կապված լինեին, բայց, իմ խորին համոզմամբ, սրանք իրար հետ բացարձակապես կապ չունեն։ Եթե հիմնավորում ենք փակ կամ բաց ընտրակարգը, պետք է հիմնավորել խորհրդարանի շահերից ելնելով, ոչ թե Տավուշի մարզից մարդ կլինի, թե ոչ, որը կապ չի ունենալու խորհրդարանի որակի հետ»։
Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ Ընտրական բարեփոխումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ խորհրդարանի որակը կապ չի ունենալու այն հանգամանքի հետ, թե այնտեղ մարզերից և Երևանից ընտրված պատգամավորներն ի՞նչ տոկոսային հարաբերակցություն կունենան.
«Հիմա մենք ուզում ենք շրջաններից մարդկանց ներկայություն ապահովել ինքանպատա՞կ, թե՞ ուզում ենք ապահովել քաղաքական գործիչների ներկայությունը՝ որպես նպատակ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին