Հունիսին շաքարավազի, կաթնամթերքի, ձվի գները նվազել են
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 12.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 2.2% գնանկում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 4.1-0.8% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 2.0%-ով:
ԱՎԾ-ի տվյալներով՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 8.9% գնանկումը:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 5.2-1.0% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0%-ով:
2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.2% գնանկում: