ԱԳ նախարար. Հույս ունեմ, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ ՄնացականյանըՄիացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդիի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։
Փոխքարտուղար ՄաքԴոնալդն ասել է, որ այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ուենցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հայ-բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։
ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և կարևորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը:
ԱԳՆ փոխանցմամբ, Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան