«Իրատես». Մոսկվան զայրացած է
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունները բավականին լուրջ խնդրի առջև են կանգնած՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել, որպես առաջին պաշտոնական այց, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հարցով, որովհետև Ռուսաստանին ոչ միայն «ահավոր» դուր չի եկել, այլև Ռուսաստանը հարկ է համարել հստակորեն հասկացնել դա պաշտոնական Երևանին:
Ընդ որում, պաշտոնական Մոսկվան զայրացած է ոչ միայն այցի, այլև այցի մասին առաջինը ՆԱՏՕ-ի բարձր ղեկավարության (Ջեյմս Ապաթուրայ) հայտարարության առնչությամբ: Եվ դա այն դեպքում, երբ օրեր շարունակ ՀՀ ԱԳՆ-ն «ծամում» էր հարցը, Ռուսաստանին բացատրում, որ Հայաստանը հրավիրված չէ ՆԱՏՕ-ի գլխավոր օրակարգին մասնակցելու, որը, ի դեպ, քննարկելու է Ռուսաստանի ագրեսիայի զսպման հարցը, այլ Աֆղանստանում խաղաղապահության ենթաօրակարգին են մասնակցելու: Սա, ասում են, ընդհանրապես Ռուսաստանին հունից հանել է։ Բոլոր դեպքերում, Փաշինյանը մեկնելու է Բրյուսել, հանդիպելու է Ստոլտենբերգին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները