Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին չվատնել գումարը զեկույցների վրա և օգնել մարդկանց
Սիրիան խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին՝ դադարեցնել գումար ծախսել երկրում իրավիճակի մասին տեղեկատվություն հավաքելու և զեկույցներ գրելու համար, դրա փոխարեն սկսել իրական օգնություն ցույց տալ ժողովրդին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարիի նամակում։
«Սիրիական կառավարությունը կրկին հայտարարում է այն մասին, որ Անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի ամենամսյա զեկույցների հրապարակումը, քանի որ դրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ծառայել Սիրիայի հանդեպ թշնամաբար տրամադրված մի շարք երկրների համար որպես միջոց նրա դեմ սադրիչ և զրպարտիչ գործունեության իրականացման համար»,- նշված է նամակում։
Բացի այդ, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի մարդկային և ֆինանսական ռեսուրսների վատնումը, որոնք կարելի է օգտագործել սիրական ժողովրդին իրական, այլ ոչ թե պատրանքային օգնություն ցույց տալու համար։
«Այդ ամենամյա զեկույցների փոխարեն պետք է կազմել եռամսյակային, որոնք աչքի կընկնեն պրոֆեսիոնալիզմով և վստահություն կներշնչեն»,- նշել է Ջաաֆարին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ընդդիմության առաջնորդի 9 հարցը նախագահ Էրդողանին
- Սիրիայում դեէսկալացիայի հարավային գոտին մեկ օրում հինգ հազար մարդ է լքել
- Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք
- Սիրիական Ֆալիտա բնակավայր են վերադարձել հարյուրավոր փախստականներ
- Վերակառուցման աշխատանքներ են սկսվել Սիրիայի Հարասթա քաղաքում