Փաշինյանն ուղղաթիռից է դիտարկել Ամուլսարն ու շրջակա միջավայրը
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի հրապարակած լուսանկարում Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։
Եղոյանի փոխանցմամբ, ապա վարչապետն ուղղաթիռից դիտարկել է Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի նարկայացրած փաստարկներն ու մտահոգությունները։
Այս պահին Ջերմուկ քաղաքում Փաշինյանը Ամուլսարի խնդրի վերաբերյալ քննարկում է անցկացնում, դրան մասնակցում են հանքը շահագործող ընկերության աշխատակիցների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հետ:
Փաշինյանը նշեց, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերության ու հանքի շահագործման դեմ բողոքողների՝ ջրահավաք ավազանի վրա ազդեցության վերաբերյալ փորձաքննության արդյունքները չեն համընկնում, ապա պետք է համատեղ փորձաքննություն իրականացվի, որին մասնակից կդառնա նաև պետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը «Ամուլսար»-ում միջադեպի մասով քննություն է սկսել
- «Լիդիան Արմենիա»-ն իր գույքը հափշտակողներին գտնելու համար դիմել է ոստիկանություն
- «Լիդիան»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց
- «Լիդիան Արմենիա». Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար
- «Լիդիան Արմենիա». Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար
- Կառավարության ներկայացուցիչները կայցելեն Ամուլսար
- Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը. նամակ կառավարությանը
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին