Փառքի սյունասրահը վերականգնվել է և բացվել
Իսպանիայի թագուհի-մայր Սոֆիան մասնակցել է Սանտյագո-դե-Կոմպոստելայում գտնվող Սուրբ Հակոբի տաճարի վերանորոգված Փառքի սյունասրահի բացման արարողությանը։
Վերջինի հեղինակը 12-րդ դարի հանճարեղ վարպետ Մատտեոն է։ Նա իր կյանքի 20 տարին նվիրել է մարգարեների և առաքյալների քանդակների ստեղծմանը: Հուշարձանը իսպանական ռոմանական ճարտարապետության մարգարիտ է համարվում։
Եվրանյուզը գրում է, որ վերանորոգումը մի քանի միլիոն եվրո է արժեցել, տևել է տաս տարի։ Վերականգնողական աշխատանքներ են կատարվում նաև տաճարի ներսում, մոտ ժամանակներում հնարավոր կլինի այցելել տաճար որոշակի ժամի և միայն 25 հոգանոց խմբերով։