Էդուարդ Բաբայանին գիտեմ որպես զուսպ, չխոսկան մարդ. պատգամավոր
«Էդուարդ Բաբայանին գիտեմ որպես զուսպ, չխոսկան մարդ: Ընդհանրապես մարզիկները զուսպ են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Օլիմպավանում» Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի մասնակցությամբ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպին:
Նա միաժամանակ հորդորեց սպասել քննության ավարտին և որևէ գնահատական չհնչեցնել, քանի որ գնահատականները կարող են վնասել քննության շահերին։
«Այս պահին իրավական գործընթացներ են, չպետք է գնահատականներ տալ, պետք է սպասել դեպքերի ընթացքին։ Ավելի լավ է` հարցը թողնենք իրավական հարթության մեջ, երբ կտեսնենք, որ ինչ-որ շեղումներ կան քննությունից, այդ ժամանակ կարող ենք արձագանքել: Հանրային ընկալման մեջ այս պահին իրավական համակարգը համարվում է իդեալական ու վստահության արժանի, և պետք է սպասել դեպքերի ընթացքին։ Որևէ մեկն օրենքից բարձր չպետք է լինի»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ այլ անձի կողմից. Նաիրա Զոհրաբյան
- «Օլիմպավան»-ի գործով Էդուարդ Բաբայանը կալանավորվել է
- «Օլիմպավան»-ի միջադեպի գործն ուղարկվում է ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում