Ավստրալիայում անոմալ շոգի հետևանքով ասֆալտը հալչել է և կպել մեքենաների անիվներին
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում, անոմալ տաք ջերմաստիճանի պատճառով ճանապարհների ասֆալտը հալչել է: Այն քաոս է առաջացրել ճանապարհներին և խնդիրներ ստեղծել մեքենաների համար, գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով ABC News-ին:
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենաների անիվներն ամբողջությամբ ծածկվել են ասֆալտով: Այժմ 50 վարորդ դրամական փոխհատուցում կստանա շոգի պատճառով կրած վնասի համար։
Նշվում է նաև, որ տրանսպորտի նախարարությունը փակել է մի քանի ճանապարհներ, որպեսզի դրանք արագ վերանորոգեն:
«Ես ուղղակի սարսափի մեջ էի, երբ անիվների վրա տեսա բիտումի 7 սմ-անոց շերտ: Մարդիկ պարզապես չէին կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրենց մեքենաների հետ», - պատմել է տուժած վարորդներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում