Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ
Հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ ՄնացականյանըՄիացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդիի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Այս համատեքստում արտգործնախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև ողջունել է Միացյալ Թագավորության աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:
Նշվում է, որ Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան