Վրաստանի սևծովյան ափին փոթորիկներն են, լողալն արգելվել է
Վրաստանի սևծովյան ափին սպասվում է ուժեղ քամի և փոթորիկ, որը կարող է հասնել չորս բալի։ Նովոստի Գրուզիայի հաղորդմամբ, Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչությունից նախազգուշացրել են, որ սպասվող փոթորկի պատճառով լողալն արգելվում է։
Ծովի ափերի երկայնքով կարմիր դրոշներ են տեղադրվել։ Բացի այդ, փրկարարները հանգստացողներին անընդհատ տեղեկացնում են վտանգի մասին, խորհուրդներ են տալիս նրանց, որպեսզի խուսափեն արտակարգ իրավիճակից։
Ծովում հնարավոր կլինի լողանալ միայն այն բանից հետո, երբ փրկարարները կարմիր դրոշակները փոխարինեն սպիտակներով, ինչը նշանակում է, որ փոթորիկն անցել է, վտանգ չկա։
Վարչությունից կոչ են արել քաղաքացիներին ուշադիր լինել արգելող նշաններին և հետևել փրկարարների հրահանգներին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում