«Ջավախք» համույթը Բուլղարիայից վերադարձել է մրցանակներով
Բուլղարիայում կայացած Նեստիա արվեստի կենտրոնի կազմակերպած «Սև ծովի հատիկներն արևոտ լողափում» փառատոնին մասնակցել է «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթը և վերադարձել հաղթանակներով ու «Գրան Պրի»-ով: Փառատոնը կայացել է Բուլղարիայում հունիսի 21-25-ը։
Jnews.ge-ի հաղորդմամբ, «Ջավախք» համույթը Ախալքալաքից մեկնել էր 36 հոգով: Դեպի Բուլղարիա ուղևորվող թիմում ներգրավված են եղել մասնակիցներ Ջավախքի 9 գյուղերից և Ախալքալաքից: Փառատոնի հանդիսատեսին «Ջավախք»-ը ներկայացել է չորս հայկական և մեկ վրացական պարով: Համույթը փառատոնից վերադարձել է «Գրան Պրի» մրցանակով, որը թիմինն էր, իսկ խմբի որոշ մասնակիցներ աչքի են ընկել նաև որպես անհատ կատարողներ, «Բուլղարական պար» անվանակարգում համույթի պարողները վաստակել են առաջին և երկրորդ հորիզոնականները, լավագույնն է ճանաչվել նաև «Ջավախք» համույթի տարազը: