Որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ այլ անձի կողմից. Նաիրա Զոհրաբյան
«Որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ այլ անձի կողմից։ Խնդրում եմ հիմք ընդունել տուժողի հայտարարությունը։ Այս թեմայի վերաբերյալ որևէ հարցի ես չեմ պատասխանում»,- այսօր ԱԺ-ում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Օլիմպավանի ծեծկռտուքի հայտնի միջադեպին։
«Այս թեմայի վերաբերյալ որևէ հարցի՝ որևէ ձևակերպմամբ, չեմ պատասխանելու։ Գործը գտնվում է իրավական համակարգի տիրույթում»,- ասաց նա։
Հատկանշական է, որ անկախ տուժողի՝ իր նախնական հայտարարությունից հրաժարվելուն, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում