Ես չեմ կասկածում, որ ներդրումային բում է լինելու. Ատոմ Մարգարյան
Միջազգային կազմակերպությունները բարձրացրել են Հայաստանի ներդրումային վարկանիշը, ինչը լուրջ ազդակ է ներդրողների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Ըստ տնտեսագետի, իշխանափոխությունից հետո՝ կարճաժամկետ առումով, ներդրողները զուսպ և կոնսերվատիվ վարքագիծ են դրսևորում, ինչը նորմալ է, քանի որ ներդրողը երկար ժամանակով է կանխատեսում և պլանավորում իր ներդրումային վարքագիծը։
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ մրցակցային դաշտի համար կոռուպցիան, ստվերը, դատական համակարգի չկայացվածությունը միշտ էլ եղել են ֆունդամենտալ խնդիրներ և խոչընդոտներ, և եթե այս փոփոխությունների համատեքստում այդ կոռուպցիան, ստվերը նվազեն, հետևաբար, ըստ տնտեսագետի, առաջիկա տարիներին պետք է սպասել լուրջ փոփոխությունների։
«Եթե անցնցում ընտրություններ լինեն և ձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն, ես չեմ կասկածում, որ ներդրումային բում է լինելու ոչ միայն մասնավոր սեկտորից, այլ նաև ինստիտուցիոնալ ներդրողներից»,- ասաց տնտեսագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում