Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա հայտնել է, որ կղզում պատարագ մատուցելու հարցով քննարկումներ են ունեցել հայկական համայնքի հետ և այժմ բանակցություններ են վարում համապատասխան նախարարության հետ։
«Մեր նպատակը 3 տարվա դադարից հետո այս արարողությունն իրականացնելն է»,-ընդգծել է նահանգապետը։
Նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքարանն առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կանի այս տարի սեպտեմբերի 9-ին կայանալիք պատարագի վերաբերյալ և մասնակցության կոչով կդիմի ժողովրդին։
Աղբյուրը հիշեցնում է, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն էր ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Ախթամար կղզում գարուն է բացվել
- Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի հատակով խմելու ջուր հասցնել Աղթամար կղզի
- Ճագարները սպառնալիք են դարձել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու համար
- Տեղի է ունեցել «Ախթամար»-ի փակ ցուցադրությունը. Այն կներկայացվի նաև հայաստանյան հեռուստաալիքներով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան