Իրանը չի բացառել նավթի՝ բարելի դիմաց 100 դոլարով թանկացումը
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին հայտարարել է, որ նավթի գինը կարող է մեկ բարելի դիմաց բարձրանալ 100 դոլարով։ Պատճառը, ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններն են։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Նրա խոսքով, նավթի թանկացման պատասխանատվությունն «ընկած է ԱՄՆ-ի ուսերի վրա»։
Արդեբիլիի կարծիքով, նավթի թանկացումը պայմանավորված կլինի այն բանով, որ Թրամփը արգելափակել է Իրանի կապը համաշխարհային շուկայի հետ։
Նա նաև ընդգծել է, որ շնորհիվ Թրամփի՝ «ամբողջ աշխարհի սպառողները չհիմնավորված բարձր գին կվճարեն նավթի դիմաց»։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են