Նեյմար՝ ֆուտբոլիստ և դերասան
Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկու շաբաթների ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը մոտ 14 րոպե պառկած է եղել դաշտում։ Եվրանյուզը գրում է, որ սա դեռևս ռեկորդային է։ Մեքսիկացիների դեմ խաղում Բրազիլիայի հավաքականի աստղը մեկ գոլ է խփել, աչքի է ընկել գլխի հարվածներով և արդյունքում ճանաչվել խաղի լավագույն խաղացող։ Բայց այդ խաղից հետո հանդիսատեսը նրան ավելի շատ հիշում է ոչ թե լավագույն խաղի, այլ դերասանական տաղանդի շնորհիվ, շատերը նրան մեղադրում են սիմուլյացիայի մեջ։
Youtube-ում նախօրեին հրապարակվել է տեսանյութ, որը մեկ օրում 400 հազար դիտում է ունեցել։ Տեսանյութում երիտասարդ ֆուտբոլիստները մարզման ժամանակ սովորում են ընկնել։ Մարզիչը երբ գոռում է Նեյմար անունը, նրանք բոլորը ընկնում են։
Բազմաթիվ մեմեր են հայտնվել սոցցանցերում Բրազիլիա-Սերբիա խաղից։ Այդ խաղում Նեյմարը գոլ չի խփել, բայց աչքի է ընկել իր ընկնելու տպավորիչ տեսարանով՝ դաշտի սահմաններից դուրս։
Մարզական վերլուծաբանները նույնպես խոստովանում են, որ Նեյմարի՝ ընկնելու դեպքերի մի մասն անհիմն են։ Վերջերս նրանք ներկայացրել են սիրողական մակարդակով կազմված վիճակագրություն, որի համաձայն այս առաջնության ընթացքում հենց Նեյմարի մրցակիցներն են առավել շատ խախտել կանոնները՝ 23 անգամ։