Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել եմ իմ ամբողջ կյանքում. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պատրաստակամության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Թրամփը կարևորել է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և վստահություն հայտնել, որ հանդիպման ընթացքում «ամեն ինչ լավ կլինի»:
«Ես պատրաստ կլինե՞մ: Ես պատրաստվում էի դրան իմ ամբողջ կյանքում»,- հայտարարել է Թրամփը Մոնտանա նահանգում իր ելույթի ժամանակ:
Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի կունենա Պուտին-Թրամփ հանդիպումը: Կրեմլը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներն ու միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը և Թրամփը Ղրիմի մասին չեն խոսի. Պեսկով
- Թրամփն անհամբերությամբ է սպասում Պուտինի հետ հանդիպմանը
- Հայտնի է Պուտինի ու Թրամփի հանդիպման օրն ու վայրը
- Պուտին-Թրամփ հանդիպման ակնկալիքներն ու անհանգստությունները