
Ռոնալդուի տեղափոխումը «Յուվենտուս» հնարավոր է չկայանա
Մադրիդյան «Ռեալի» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և հրաժարվել 100 միլիոն եվրոյով «Յուվենտուսին» վաճառել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին։
Գազետա.ռու-ն գրում է, որ «Յուվենտուսի» երկրպագուների Around Turin ֆեյսբուքյան էջի տեղեկությամբ, Պերեսը հրաժարվել է Ռոնալդուին վաճառել այդ գնով, իսկ դա նշանակում է, որ նրա տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան «Ռեալի» հարձակվող Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 7-ին։
Պորտուգալացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխության օրը հայտնի է
- Ռոնալդուն պատրաստվել է Իտալիա տեղափոխվելուն
- Ռոնալդուն հնարավոր է դառնա «Յուվենտուսի» խաղացող
- Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
- Ռոնալդուն 51-րդ հեթ-տրիկի հեղինակ է դարձել