Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխության օրը հայտնի է
Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մոտ է թուրինյան «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Գազետա.ռու-ն, հղում անելով Sportmediaset-ին, գրում է, որ պորտուգալացու՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 7-ին։
«Յուվենտուսի» գլխավոր և մարզական տնօրեններն առաջիկայում մեկնելու են Իսպանիայի մայրաքաղաք, որպեսզի ավարտեն բանակցությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրինյան «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը ուրախ էր Իսպանիայի մայրաքաղաքում բնակվելու համար, որտեղ հարմարավետ էր նաև նրա ընտանիքի համար։ Բայց «Ռեալի» ղեկավարության հետ ունեցած բարդ հարաբերությունները ստիպել են նրան մտածել ապագայի մասին։
Պորտուգալացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն պատրաստվել է Իտալիա տեղափոխվելուն
- «Յուվենտուսը» պատրաստ է Ռոնալդուին առաջարկել տարեկան 30 միլիոն եվրո
- Ռոնալդուն հնարավոր է դառնա «Յուվենտուսի» խաղացող
- Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
- Ռոնալդուն 51-րդ հեթ-տրիկի հեղինակ է դարձել
- «Ռեալ»-ը կբարձրացնի Ռոնալդուի աշխատավարձը՝ հասցնելով Նեյմարի աշխատավարձի չափին