Տնտեսություն 14:40 06/07/2018 Հայաստան

«Պետական սահմանափակ ռեսուրսները օգտագործելու իրավունքները պետք է տրամադրվեն մրցութային կարգով»

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաների, համաձայնությունների և քվոտաների թույլտվությունները:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ մասնավորապես, խոսքը վերաբերում է ասենք, ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը,  անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը և այլն:

Հանձնաժողովը ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի շրջանակներում դիտարկվել է շուրջ 600 իրավական ակտ: Արդյունքում,  ՀՀ ՏՄՊՊՀ-ը բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ, որոնց մասով առկա  են  3 հիմնական խնդիրներ. Եւ այսպես.

1. Տարբեր գերատեսչությունների կողմից սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվությունների տրամադրում

Առանձնացված կարևորագույն խնդիրներից մեկը  վերաբերում է պետական մարմինների կողմից  պետությանը պատկանող սահմանափակ ռեսուրսների օգտագործման իրավունքների ոչ մրցակցային կարգով տրամադրմանը: Օրինակ, առևտրային նպատակով ձկան, խեցգետնի և այլ պաշարների, ինչպես նաև օգտակար հանածոների  արդյունահանումը մեր երկրում համարվում է  սահմանափակ ռեսուրսի օգտագործում:  Տվյալ թույլտվությունը ստանալու համար, սահմանված կարգի համաձայն, հայտատուն պետք է ներկայացնի դիմում, որի հիման վրա էլ առանց կոնկրետ չափորոշիչների, լիազոր պետական մարմինը նախապատվությունը, տվյալ պարագայում բիզնես գործունեություն իրականացնելու իրավունքը տալիս է իր նախընտրած հայտատուին: Այսինքն, ստացվում է, որ, որոշ տնտեսվարողներ կամայական կերպով հնարավորություն են ստանում օգտվելու պետական սահմանափակ ռեսուրսներից, իրականացնել բիզնես գործունեություն, իսկ մյուսները հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում:  Կամ, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բացօթյա առևտրի կամ հանրային սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրման գործընթացի ժամանակ ևս մրցույթներ չեն հայտարարվում և դարձյալ կամայական կերպով մի դիմողի հայտը կարող է բավարարվել, իսկ մյուսինը՝ ոչ:  Նման երևույթները բազմաթիվ են և Հանձնաժողովի գնահատմամբ կարող են էապես բացասաբար անդրադառնալ մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա:

2. Պետական գերատեսչությունների ենթակայության տակ գործող կառույցների կողմից բիզնես գործառույթների իրականացումը

Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են պետական գերատեսչությունների կամ նրանց ենթակայությամբ գործող մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը: Մի շարք դեպքերում առևտրային գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունը հայտնվել է անհավասար մրցակցային պայմաններում՝ նույն գործունեությամբ զբաղվող պետական մարմնի նկատմամբ: Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ հանգստի և զբոսաշրջության հետ կապված, ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է վճարովի թարգմանչական գործունեություն, ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոց›› ՊՈԱԿ-ը իրականացնում է գիշերակացի տրամադրում: Հարկ է նշել, որ վերոնշյալ կառույցները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից, չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանված հարկեր, տիրապետում են ավելի շատ ֆինանսական միջոցների, ինչի արդյունքում էլ մրցակցային առավելություններ են ստանում նույն գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների հանդեպ:

3.Պետությանը պատկանող գույքի օտարման կամ վարձակալության տրամադրումը

Բացահայտվել են նաև որոշակի խնդիրներ՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի և հողատարածքների վարձակալության կամ օտարմանը ոլորտում: Ինչպես գիտենք, այն իրականացվում է Պետական գույքի կառավարման վարչության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների կողմից: Շատ դեպքերում, մրցույթները չեն անցկացվում հրապարակային և տեղեկատվությունը ոչ բոլոր տնտեսվարողներին է լինում հասանելի: Օրինակ, ԲՈՒՀ-երում, դպրոցներում կամ այլ ուսումնասական հաստատություններում բուֆետների տարածքների տրամադրումը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն նշել է, որ պետական մարմինների կողմից թույլատվությունների և լիցենզիաների  տրամադրումը պետք է իրականացվի բացառապես մրցակցային հիմունքներով՝ ստեղծելով հասանելի և հավասար պայմաններ բոլոր մասնակիցների համար, ինչպես նաև լինեն թափանցիկություն և հրապարակայնություն.

«Պետական սահմանափակ ռեսուրսներից օգտվելու կամ գույք և հողատարածքներ վարձակալելու ցանկություն ունեցողները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու առկա հնարավորությունների մասին, և, միաժամանակ, պետք է հայտերի հանձնման կամ դիտարկման ժամանակ բացառվեն հայեցողական մոտեցումների դրսևորումները»:  Հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ ուսումնասիրությունները փաստում են, որ պետք է հնարավորինս բացառել գերատեսչությունների կամ վերջիններիս ենթակայությամբ գործող մարմինների կողմից առևտրային գործունեության իրականացումը, ինչը կնպաստի մի շարք ոլորտներում բիզնեսի զարգացմանը»:

Ա. Շաբոյանը կարևորել է նաև այն հանգամանը, որ այս մոտեցումը բխում է ոչ միայն քաղաքացու շահերից, որը հնարավորություն է ստանում թափանցիկ և նպաստավոր պայմաններով գործունեություն իրականացնելու, այլ նաև պետության, քանի որ հայտարարված մրցույթների կամ աճուրդների արդյունքում հնարավոր կլինի տվյալ ռեսուրսը օգտագործելու նախապատվությունը տալ առավել բարձր գին և բարենպաստ պայմաններ  առաջարկող մասնակցին՝ էականորեն ավելացնելով բյուջեի եկամուտները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է  հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}