Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են
Մայր Աթոռ Սուրբ Էջմիծանի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հերքում է Աստվածամուխ Գեղարքը կտրելու, վաճառելու մասին լուրերը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։
Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,-տեղեկացնում է նա:
Նշենք, որ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակը քիչ առաջ մեկ այլ բան հայտարարեց Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հետ զրույցում, ըստ նրա Գեղարդից մի հատված կտրել են ու նվիրել ռուս քաղաքապետներից մեկին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան