Ի պատասխան սպառնալիքների՝ Սաշա Բարոն Քոենը Թրամփի մասին կատակերգություն կնկարահանի
Ամերիկացի կատակերգու և «Բորատ» ֆիլմի հեղինակ Սաշա Բարոն Քոենը կատակերգություն կնկարահանի Դոնալդ Թրամփի մասին։ Վեստի.ռու-ն, հղում անելով АV Club-ին, գրում է, որ ֆիլմի ստեղծման համար արտիստին ոգեշնչել են նախագահի կողմից Քոենի հասցեին կոպիտ արտահայտությունները։ Թրամփն անգամ կոչ է արել ծեծել դերասանին։
Ապագա ֆիլմի փոքր թրեյլերը Քոենը տեղադրել է Թվիթերի իր էջում։ Հոլովակում Թրամփը հորդորում է Քոենին գնալ դպրոց, որտեղ նրան կսովորեցնեն ծիծաղելի լինել։ ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնում, որ դերասանին կծեծեն։
Եզրափակիչ տեքստում հաղորդվում է, որ Քոենը պատրաստվում է ավարտել Թրամփի Համալսարանը։ Ֆիլմի ցուցադրման ժամկետ դեռ չի նշվում։
Սաշա Բարոն Քոենը հայտնի է դարձել «Բորատ» և «Բրունո» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։ Բացի այդ, նրան առաջարկել են խաղալ Ֆրեդդի Մերքյուրիի դերը Քուին խմբի մասին ֆիլմում, սակայն դերասանը հրաժարվել է։
A message from your President @realDonaldTrump on Independence Day pic.twitter.com/O2PwZqO0cs
— Sacha Baron Cohen (@SachaBaronCohen) July 4, 2018