Ուկրաինան Սև ծովում նավթ և գազ կորոնի
Ուկրաինական միակ գիտահետազոտական «Փնտրող» անվամբ նավը Սև ծովի հյուսիս արևմտյան հատվածում կսկսի նավթի և գազի որոնման աշխատանքներ իրականացնել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Նավը ծով դուրս կգա Օդեսայի նավահանգստից՝ հենց այսօր։ Սեյսմոհետախուզական և երկրաքիմիական աշխատանքներ կիրականացվեն 15 օր։
Հատկանշական է, որ Ուկրաինայի հարավային շրջանն ամենաքիչն ուսումնասիրվածներից և ամենահեռանկարայիններից է։ Գիտնականների տվյալներով, գազի պաշարներն այստեղ նվազագույնը 40 միլիարդ խորանարդ մետր են։