Պատգամավորն ահազանգում է՝ իր հասցեին սպառնալիքներ են հնչում
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի՝ ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն օրենսդրորեն արգելելու մասին հայտարարությունից հետո նրան ուղղված սպառնալիքներ են հնչել, հարձակումներ սկսել: Այս առումով օրենսդիր մարմնի անդամը հրավիրում է իրավապահների ուշադրությունը:
«Երեկվա իմ գրառումը՝ օրենքով բուքմեյքերական գրասենյակների գործունեության արգելման մասին, շա՜տ լայն տարածում ու արձագանք է գտել մեր երկրում։ Ողջունելի է ինչպես գաղափարին կողմ արտահայտվող 98 տոկոս, այնպես էլ՝ դեմ արտահայտվող 2 տոկոս փաստարկները։
ԲԱՅՑ։ Հայաստանյան բուքմեյքերական ընկերությունների ղեկավարներին, սեփականատերերին հորդորում եմ՝ դադարեցնել իմ նախաձեռնության դեմ կազմակերպված արշավը, անձնական հարձակումները։ Դա ինձ շեղել չի կարող։ Իսկ հնչող սպառնալիքներին արձագանքելու եմ դրանք հավաքելով ու իրավապահ մարմիններին փոխանցելով։ Իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա։ Ես պատգամավոր եմ ու ունեմ իրավունք՝ հանդես գալու նման նախաձեռնությամբ։ Ու այն անցնելու է։
Հ. Գ. Մի քանի ընտանիքի բարեկեցությունը չի կարող ապահովվել մի ողջ ժողովրդի «համազգային ղումարի» մեջ ներքաշելու և հազարավոր ընտանիքների դժբախտության ու խեղված ճակատագրերի հաշվին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ս. Ֆարմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Ֆարմանյան. Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ
- Հանրայինը ղումար է քարոզում. Ն.Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին