Facebook-ը ռեալիթի շոու կթողարկի Ռոնալդուի մասնակցությամբ
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ռեալիթի-շոուի հերոս կդառնա։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Variety ամսագրի տեղեկություններով՝ Facebook սոցիալական ցանցը հարձակվողի հետ նոր ռեալիթի-շոու կթողարկի, որը իրենից վավերագրական նախագիծ կներկայացնի՝ Facebook Watch-ի հարթակում։
Նշվում է, որ պորտուգալացու և ընկերության բանակցությունները գտնվում են նախնական փուլում: Սակայն, հայտնի է, որ կորպորացիան պատրաստ է վճարել «Ոսկե գնդակի» հնգակի սեփականատիրոջը 13 սերիայի համար 10 մլն դոլար:
33-ամյա ֆուտբոլիստը Facebook-ում ամենահայտնի մարզիկն է։ Սոցցանցի նրա պաշտոնական հաշվին հետևում է 120 մլն օգտատեր։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխության օրը հայտնի է
- Ռոնալդուն պատրաստվել է Իտալիա տեղափոխվելուն
- «Յուվենտուսը» պատրաստ է Ռոնալդուին առաջարկել տարեկան 30 միլիոն եվրո
- Ռոնալդուն հնարավոր է դառնա «Յուվենտուսի» խաղացող
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան