Մադրիդյան սկզբունքներն ունեն իրենց հստակ տեղը. Զոհրաբ Մնացականյան
«Մադրիդյան սկզբունքներն ունեն իրենց հստակ տեղը։ Հիմա մենք այն փուլում ենք, երբ վերաներգրավվում ենք գործընթացի մեջ։ Կապի մեջ ենք համանախագահների հետ։ Դինամիկան անհրաժեշտ է պահպանել։ Վերաներգրավման գործընթացում մենք փորձում ենք գնահատել, տեսնել՝ ինչպես ենք ձևակերպում մեր հետագա քայլերը»,- այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք հայտնել ենք հավատարմությունը բացառապես խաղաղ ճանապարհով խնդիրը հանգուցալուծելու հարցում, բացառապես Մինսկի խմբի համանախագահության սկզբունքն ենք վերահաստատել»,- եսել է նախարարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, զգուշությունն այս փուլում շատ կարևոր է, քանի որ ներգրավաման գործընթաց է ընթանում։
«Մենք ապահովում ենք բանակցությունների շարունակությունն այնտեղից, որտեղից դրանք ընդհատվել են»,- ասաց նա։
Հարցին՝ նախատսվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, ՀՀ արտգործնախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա ավելի շուտ, քան կարելի է պատկերացնել։
Արտաքին գերատեսչությնա ղեկավարի խոսքով, շատ էական է, որ համանախագահները գործում են բավականին համախմբված ձևով, ինչը առիթ է տալիս պնդելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը լավագույն ձևաչափն է՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
«Համանախագահներն իրենց գործառույթները կատարում են բավական լավ, բավական լավ տեղեկացված են, վստահ եմ, որ հիասթափության տեղ չի լինի»,- նշեց նախարարը։
Նա միաժամանակ նշեց, որ երրորդ կողմերի ոչ հայանպաստ հայտարարությունները չեն նպաստում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, դրանք բացական երևույթներ են, որոնք չեն կարող ողջունելի լինել։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ մեր երկիրը շարունակում է ամրապնդել դրանք։
Նրա խոսքով, ցանկացած համագործակցության հիմնական նպատակն է նպասել ՀՀ զարգացման օրակագի առաջխաղացմանը։
«Իհարկե, շատ կարևոր և լավ առիթ է, որ վարչապետը Բրյուսելում կներկայացնի նոր Հայաստանը»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը ոչ մի բան չի խոչընդոտի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան