Հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով առաջնորդվել է Միածնաէջ Մայր Տաճար: Նորին Սրբությունը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս է բերել Աստվածամուխ Ս. Գեղարդը հավատացելոց օրհնության և երկրպագության համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին:
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
- Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան