Լուիս Էնրիկեն գլխավորելու է Իսպանիայի հավաքականը
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն առաջիկայում կներկայացվի որպես Իսպանիայի հավաքականի մարզիչ։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Marca-ին, գրում է, որ 48-ամյա մասնագետին առաջարկվելու է երկու տարով պայմանագիր՝ մինչև Եվրո-2020-ի ավարտը։
Հունիսի 13-ին, ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մեկ օր առաջ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խզել էր պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ այն պատճառով, որ առանց իրենց տեղեկացնելու պայմանագիր էր կնքել մադրիդյան «Ռեալի» հետ։
Աշխարհի առաջնությունում Իսպանիայի ազգային հավաքականը գլխավորում էր Ֆերնանդո Հիերոն։ Հավաքականը հասել էր մինչև 1/8-րդ եզրափակիչ։
Լուիս Էնրիկեն գլխավորել է «Բարսելոնան» 2014-2017 թվականներին։