Հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ հարցեր են քննարկվել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրերին, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարևան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և համագործակցության հագեցած օրակարգը:
Նախարար Ռեզա Արդաքանյանը Հանրապետության նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ, կարևորել ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու նոր հնարավորություններ է ստեղծում:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան
- Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին. Նիկոլ Փաշինյան
- Հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում. Աշոտ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են