Մակրոնը Պետերբուրգում ներկա կլինի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ խաղին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Ֆրանսիա-Բելգիա հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ Սանկտ-Պետերբուրգում։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է, որ Մակրոնը կժամանի՝ ազգային հավաքականին աջակցելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպմանը մարզադաշտում ներկա կլինի նաև Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը:
Նշենք, որ կիսաեզրափակչի մյուս զույգը՝ Անգլիա-Խորվաթիա, կհանդիպեն հուլիսի 11-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան