Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
Մայր աթոռի շենք մտած քաղաքացիներն այն վերածել են ճաշարանի: Հրապարակված տեսանյութում կանայք արագ-արագ բուտերրոդներ են պատրաստում, տղամարդիկ ակտիվ ուտում ու կոչ անում իրենց միանալ:
«Քյաբաբ, խորոված, վրաններ, վեճ ու հրմշտոց»,-եկեղեցու դեմ բողոքի շարժման մասնակիցները Մայր աթոռի տարածքը դարձրել են Աշտարակի ձոր»,-գրում են տեսանյութը տարածողները:
Սա դժգոհություն է առաջացրել Էջմիածնի քաղաքացիների շրջանում, ակցիայի մասնակիցների վարքը նրանք որակում են որպես սրբապղծություն:
Panorama.am-ը ոստիկանությունից հետաքրքրվեց, ինչո՞ւ այնտեղից դուրս չեն բերում ցուցարարներին:
«Հավաքի ազատության իրավունքը ոստիկանությունը կսահմանափակի, երբ կոպտորեն խախտվի հասարակական կարգը և անհամաչափորեն կսահմանափակվի մեր այլ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-ի պատասխան հայտնեցին ոստիկանության հաարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ինչ վերաբերում է վրան տեղադրելուն, ապա իրավապահ այդ մարմնից հայտնեցին. «Վրանով հավաք անցկացնելը, հավաքների ազատության իրավունքի իրացման օրենքով չարգելված եղանակ է, ուստի ոստիկանությունը վրան տեղադրելու հիմքով հավաքի իրավունքի միջամտություն չի դրսևորելու:
Panorama.am-ը փորձեց Մայր Աթոռից տեղեկանալ՝ դիմե՞լ են ոստիկանությանը կարգ ու կանոն հաստատելու համար, Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը չպատասխանեց հեռախոսազանգերին:
Քիչ անց լրագրողների հետ հանդիման ժամանակ ստեղծված իրավիճակի մասին կխոսի Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման անդամները շաբաթներ շարունակ պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան